Սասուն Միքայելյանը խորհուրդ է տվել Մարուքյանի եղբորը «աղերսաբար ներողություն խնդրել»

Սասուն Միքայելյանը խորհուրդ է տվել Մարուքյանի եղբորը «աղերսաբար ներողություն խնդրել»

PanARMENIAN.Net - ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով իր և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում միջադեպին և դրան հետևած Մարուքյանի եղբոր հայհոյախառը գրառմանն իր հասցեին, խորհուրդ է տվել վերջինիս «աղերսաբար ներողություն խնդրել»:

Էդմոն Մարուքյանի եղբայրը ֆեյսբուքյան էջում Սասուն Միքայելյանի հասցեին արված գրառումն ավելի ուշ ջնջել է:

«Էն, ինչ Էդմոնն ամբիոնից ասել ա Ալենին, էդ նույն բանը գրել է Էդմոնի եղբայրն իմ մասին»,- հայտարարել է Միքայելյանը։

«Այսօր իմ համար սուրբ է և Էդմոնի մայրը, և Ալենի մայրը, բոլորի մայրերը․․․ Ես չեմ հակարդարձի իրա բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ ա, բայց եթե քո խոսքերի համար ներողություն չխնդրես.․․ լավ բան չի սպասվում քեզ: Որպես մեծ խորհուրդ կտամ, աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,- ասել է նա ԱԺ-ում:

Նա կոչ է արել իր մարտական ընկերներին և որդիներին զերծ մնալ որևէ քայլից՝ նշելով, որ ինքը կպաշտպանի իր մոր պատիվը։

Միքայելյանը ևս մեկ անգամ նշել է, որ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է։

Միքայելյանն ասել է նաև, որ ԱԺ-ում միջադեպը եղել է Մարուքյանի պատճառով։

Նա նաև կրկնել է ավելի վաղ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հնչեցրած առաջարկը, որ եթե Էդմոն Մարուքյանը վայր դնի մանդատը, ինքը ևս կդնի։

Մայիսի 6-ին Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել էր, որ հակաճգնաժամային օգնության են դիմել նաև 20 մլն դրամ և ավելի ավանդներ ունեցող մարդիկ, ինչին ի պատասխան հնչել էին բանկային գաղտնիքի հրապարակման մասին կասկածներ։ Մայիսի 8-ին «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով դրան, հայտարարել էր, որ մասնագետ համարվող մարդիկ, ովքեր այդ մեղադրանքներն էին տարածում, կամ բութ են, կամ սրիկա։ Դրան ի պատասխան Մարուքյանը ելույթում՝ նախազգուշացնելով Թունյանին, որ չարժե նման բառապաշար օգտագործել, իր խոսքը սկսեց ափսոսանքից, որ ստիպված է «վայրկյաններ ծախսել» Թունյանին արձագանքելու համար։ «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը տեղից սկսել էր արձագանքել Մարուքյանին, նրանց միջև լեզվակռիվ էր սկսվել, որից հետո Միքայելյանը հարվածել էր Մարուքյանին, որին հաջորդել էր պատգամավորների միջև քաշքշուկը: ԼՀԿ-ականին հարվածել էին նաև իմքայլական Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը։ Վարչապետը դրան հետևած ելույթում դատապարտել էր բռնությունը, սակայն հայտարարել, որ տեղի ունեցածն իշխանության հանդեպ «քստմնելի սադրանք» էր։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---