Twitter-ի աշխատակիցներն այսուհետ միշտ կարող են աշխատել հեռակա13 մայիսի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Twitter-ի աշխատակիցները պանդեմիայից հետո կարող են, ցանկության դեպքում, այլևս երբեք գրասենյակներ չվերադառնալ։ Ընկերությունը թույլ կտա նրանց աշխատել տնից, եթե նրանց պարտականությունները կապված չեն ֆիզիկական ներկայության հետ։ Այդ մասին ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի նամակում, որը հրապարակել է BuzzFeed News-ը: Ընկերությունը դժվար թե 2020-ի սեպտեմբերից շուտ բացի գրասենյակները, բոլոր գործուղումները ևս մինչ այդ չեղարկված են՝ որոշ բացառություններով։ Twitter-ը նաև մինչև տարեվերջ կչեղարկի բոլոր անձնական միջոցառումներն ու կվերանայի 2021-ի ծրագրերը, իսկ բոլոր աշխատակիցները $1000 հավելավճար կստանան՝ տնից աշխատելիս մթերքի համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |