13 մայիսի 2020 - 15:21 AMT
Վարչապետ․ ԱԴ-ն կերկարաձգվի, մտադիր ենք արգելել առանց դիմակի փողոց դուրս գալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Երևանի կենտրոնում՝ կոչ անելով քաղաքացիներին դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը։

Վարչապետը տեղեկացրել է, որ մտադիր են երկարացնել արտակարգ դրությունը, սակայն առանց սահմանափակումների։ Փաշինյանը դրա անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ եթե համաճարակային իրավիճակից ելնելով կոնկրետ բնակավայր փակելու անհրաժեշտություն լինի, հնարավոր լինի փակել, որովհետև առանց արտակարգ դրության չեն կարող:

Նա նաև նշել է, որ մտադիր են արգելել առանց դիմակի փողոց դուրս գալը։

«Ինչո՞ւ 15 օր առաջ չէինք կարող նման պահանջ դնել, որովհետև Հայաստանում դեֆիցիտ կար դիմակների․․․ Հիմա արտադրություն կա, ճիշտ է՝ մի քիչ թանկ է, բայց, հուսով ենք կէժանանա՝ հիմա ճգնաժամ է, պետք է մեզ նեղություն տանք»:

Փաշինյանն ասել է, որ մարդիկ իրենց առօրյա կյանքում պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները:

«Պետք է փորձենք վարչական լծակներ օգտագործել դրա համար»,- ասել է նա։

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի: Ապաքինվել է ևս 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1500 պացիենտ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: