Մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի, ամսի 25-ից դիմակը պարտադիր կդառնա

Մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի, ամսի 25-ից դիմակը պարտադիր կդառնա

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կաշխատի։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

«Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասել է Ավինյանը։

Նա ընդգծել է՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։

Ավինյանը հավելել է, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

Բացի այդ, ըստ նրա՝ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը դառնալու է պարտադիր։

«Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից», - ասել է Ավինյանը։

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1500-ից ավելի հիվանդանոցային բուժում ստացող ունենալու դեպքում կրկին սահմանափակումների կգնա Կառավարությունը։3

Ընթերցեք նաև՝ Դիմակ չկրելու տուգանքը կսկսվի 100,000 դրամից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---