Թորոսյան․ ՀՀ-ում վիրուսից մահացությունը 1.3% է

Թորոսյան․ ՀՀ-ում վիրուսից մահացությունը 1.3% է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակի վիճակագրությանը Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մահացությունը 1.3% է։

Կորոնավիրուսից մահվան 61 դեպք է գրանցվել, ևս 25 մարդ մահացել է այլ պատճառով։

Նա տեղեկացրել է նաև, որ 100-ից ավելի ծանր և ծայրահեղ ծանր դեպք կա:

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4823-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 351-ով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 41,850 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---