Հայաստանում կորոնավիրուսի 218 նոր դեպք կա ու 3 մահ

Հայաստանում կորոնավիրուսի 218 նոր դեպք կա ու 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 218-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել՝ բոլորը կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։

«Պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- տեղեկացնում են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 145 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2164 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---