Փաշինյան․ Մեր գործերը լավ չեն՝ 335 նոր դեպք ունենք ու 3 մահ

Փաշինյան․ Մեր գործերը լավ չեն՝ 335 նոր դեպք ունենք ու 3 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, ընդհանուր առմամբ, մահացել է 70 պացիենտ, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով, երկրում վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետ կապված գործերը լավ չեն։

Նա արձագանքել է նաև քննարկումներին, թե հանրության շրջանում լուրեր կան, որ Կառավարությունը մարդկանց գումար է առաջարկում, որ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտ դառնան։

«Իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդությունների և մահերի թիվը, այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են կորոնավիրուսով պայմանավորված մահեր»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկություն չի փոոխանցել և իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։

«Մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին, առանց կարանտին հայտարարելու»,- ասել է նա՝ ՝ նշելով, որ խստագույն միջոցներ է պետք ձեռնարկել՝ սահմանափակման ծայրահեղ միջոցառումների չգնալու համար։

Կառավարության ղեկավարը նշել է, որ այսուհետ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---