Նախարար․ Ընդհանուր՝ 270 երեխա և 23 հղի է վարակվել, 375 բուժաշխատող

Նախարար․ Ընդհանուր՝ 270 երեխա և 23 հղի է վարակվել, 375 բուժաշխատող

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուս հաստատվել է 270 երեխայի մոտ, նրանցից միայն 2-ն ունեն թեթև թոքաբորբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ մինչև 18 տարեկան պացիենտների մոտ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա, և ՀՀ-ն իր փորձով կարող է արձանագրել, որ երեխաները վարակը թեթև են տանում։ Ըստ Թորոսյանի՝ երեխաների կողմից վիրուսն ավելի թեթև տանելը չի նշանակում, որ նրանք չպետք է վարքագծային կանոններ փոխեն, դիմակներ չկրեն։

Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուս հաստատվել է 23 հղիի մոտ։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, բուժհաստատությունների անձնակազմում 375 վարակի դեպք է գրանցվել։

Թորոսյանը հայտնել է, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում ռեանիմատոլոգների դեֆիցիտ միշտ էլ եղել է, իսկ այսօր փորձ է արվում մոբիլիզացնել առկա ռեսուրսները՝ ապահովելով հիվանդների խնամքն ու բուժաշխատողների առողջության պահպանումը։

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---