Աստղադիտարանի տնօրեն․ Հրազդան-Հանքավան հատվածում, հավանաբար, փոքր երկնաքար է ընկել, վտանգ չկա28 մայիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հրազդանից Հանքավանի հատվածում մայիսի 27-ի երեկոյան նկատվածը հավանաբար փոքր երկնաքար է, որը վտանգ չի ներկայացնում, PanARMENIAN.Net ին ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։։ Մայիսի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, երկնքից վայր ընկնող մարմինը․ այն սոցցանցերում տարբեր վարկածների առիթ էր դարձել։ Միքայելյանի խոսքով՝ իրենք որպես կանոն փոքր չափերի երկնաքարերի չեն հետևում, աստղագետները հետևում են խոշորներին, որոնք լուրջ վտանգ կարող են ներկայացնել երկրի, քաղաքի համար։ «Բայց փոքր քարեր շատ հաճախ են ընկնում և գիշերը հետք են թողնում։ Իրենց հիմնական էֆեկտը հետքն է՝ մթնոլորտի մեջ այրվելով։ Այդ քարերը մի քանի կմ վայրկյան արագություն ունեն, դրա պատճառով շփումը շատ մեծ է, նույնիսկ քարն այրվում-վերանում է։ Իսկ մեծերը այրվելուց և փոքրանալուց հետո կարող են հասնել երկրի մակերևույթ։ Հնարավոր է՝ այդ քարը մակերևույթ էլ չի հասել, կարող է դա ուղղակի մթնոլորտի ստորին շերտերում է եղել և նկատվել է։ Եթե վերին շերտերում լիներ, չէինք էլ տեսնի»,-բացատրեց Միքայելյանը։ Միքայելյանը նշեց, որ նման երևույթները, չնայած վտանգ չեն ներկայացնում, սակայն մյուս կողմից՝ բնակչության որոշ շերտի մոտ կարող են պանիկա առաջացնել․ յուրաքանչյուրը սկսում է մի կերպ մեկնաբանել՝ սուտ, ճիշտ։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշեց, որ նման դեպքերում առավել նպատակահարմար է պաշտոնական մարմինները տարածեն իրենց դիրքորոշումը, ասեն, որ վտանգ չկա։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |