Ռուբինյան․ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են

Ռուբինյան․ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կառավարությունը փոխելու հորդորին, գրել է․ «Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ»։

Գրառման մեջ ասվում է, որ ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով, Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով, իսկ «որոշ շատ կոնկրետ ուժեր սկսել են պահանջել կառավարության փոփոխություն»։

«Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։

Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի»,-ասվում է գրառման մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում հայտարարել է, որ Կառավարությունը 100%-ով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում։Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, բայց ոչինչ չի ստացվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---