Նախարար․ Մահճակալային ֆոնդը դեռ բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները 9 հունիսի 2020 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները։ Այդ մասին նա ասել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նախարարը հավելել է, որ ֆոնդը կբավարարի, «եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը»։ Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները: Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես՝ որքան ազատ և զբաղված մահճակալ կա: «Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Թորոսյանը: Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին: Նախարարը կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին: ՀՀ-ում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 403-ի վիճակը ծանր է, 93-ինը՝ ծայրահեղ ծանր:Որոշում է կայացվել Վեդիի, Սպիտակի ԲԿ-ները մոտ 100 մահճակալով ծավալելու մասին։ Ծավալումներ կլինեն նաև Դիլիջանի և Մարտունու ԲԿ-ներում։ Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում արդեն եղած 43 ռեանիմացիոն մահճակալն ավելացել են ևս 14-ով։ Ներգրավվել է նաև Արմենիա ԲԿ-ն` 50 մահճակալով միջին ծանրության, 8-ը` ծայրահեղ ծանրերի համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |