Պապիկյան․ Ամեն ինչ անելու եմ, որ սեփական ավիացիան ունենանք10 հունիսի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում անդրադառնալով քաղավիացիայի ոլորտի մասին հարցին, հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը սեփական ավիացիա ունենա։ «Մեր նպատակն է ունենալ նախ տեղական փոխադրող, խոսքը ՀՀ տեղական ավիացիային է վերաբերվում։ Ես դրա ջատագովն եմ և հետագայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիան», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ նա ասել է, որ արձանագրվածները մեկ օրում չեն առաջացել և ամենևին 2019-ի արդյունքը չեն։ «Այս մասով մտահագություն կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք մենք», - ասել է նախարարը։ Մայիսի 12-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստի արդյունքում որոշում է կայացվել սահմանափակել ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների)։ Այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային այլ ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթերի վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |