Գավառում ամպ-ձագար է նկատվել, ոչ տորնադո11 հունիսի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքում նկատվածը ոչ թե պտտահողմ է (տորնադո), այլ ամպ-ձագար (funnel cloud)։ Հունիսի 11-ին Գավառում արված լուսանկարներն ու տեսանյութերը համացանցում քննարկման առիթ էին դարձել։ Բնության երևույթի լուսանկարները սոցցանցերում մեկնաբանվում էին տարբեր կերպ, այդ թվում նաև այն անվանելով տորնադո։ Այդպես էր նշել նաև Հայհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա նշել էր, որ Գավառում պտտահողմ (տորնադո) է գրանցվել, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ-ի համար։ Սակայն, դա ամպ-ձագար է, որն իրականում կազմված է ջրի մանր կաթիլներից ու օդից։ Դրանք կարող են տորնադո դառնալ միայն հողի հետ շփումից հետո։ Ի տարբերություն վտանգավորության ավելի մեծ աստիճան ունեցող տորնադոների՝ ամպ-ձագարները պարզապես վիզուալ երևույթներ են։ Չնայած դրանք կարող են արագ հասնել հողին ու տորնադո դառնալ, ՀՀ-ում դրա հավանականությունը քիչ է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |