Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ից

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 26-ից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունները հունիսի 25-ին հրապարակվել են պաշտոնական տեղեկագրում։ Ըստ այդմ՝ դրանք ուժի մեջ են մտնելու հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 26-ի ժամը 00։01-ից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին տեղեկացրել է, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են։ Դադարեցվում է նաև ՍԴ 3 անդամների պաշտոնավարումը։ Թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն երկամսյա ժամկետում։

ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը:,/i>

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---