Փաշինյան․ Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել

Փաշինյան․ Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ», - ասվում է գրառման մեջ։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։

Հունիսի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որոնք ուժի մեջ են մտել հունիսի լույս 26-ի կեսգիշերին։ Ընդունված փոփոխություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները նախագահի պաշտոնում դադարեցվում են, իսկ 12 տարի և ավել պաշտոնավարած 3 դատավոր զրկվում պաշտոնից։ԱԺ-ն նաև ընդունել է կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունները, ըստ որոնց Սահմանադրական փոփոխությունները հաստատման համար չեն ուղարկվի նախագահի քննարկմանը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է որակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---