Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում30 հունիսի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։ Նա նաև հրապարակել է նախկինում իր արած հայտարարությունը, որտեղ հարցին, թե արդյոք չի վախենում վարակվելուց, նշում է, որ «բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»: Դրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա՝ մեկնաբանելով տեսանյութը: Կորոնավիրուս է ախտորոշվել Ծառուկյանի որդու՝ Նվերի մոտ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակվածների թվում է նաև ԲՀԿ նախագահի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են ի աջակցություն Ծառուկյանի կազմակերպված ցույցերին և սերտ շփում ունեցել նրա հետ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |