ՀՀ-ում կորոնավիրուսի 523 նոր դեպք կա ու 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 523 նոր դեպք կա ու 12 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,065-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 523-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել. 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 453 դեպք կա, այլ պատճառով՝ 149։

Ապաքինվել է ևս 515 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 14, 563 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,900 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 113,665 թեստավորում։

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը