Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 մլն կստանան 1 հուլիսի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Բռնաբարության համար մեղավոր ճանաչված ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 միլիոն կստանան։ Այդ մասին ասվում է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կարողացանք հասնել, որ Վայնշտեյնի կողմից սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվածները $19 մլն ստանան»,- գրել է Ջեյմսը Twitter-ում։ Վճարումը դեռ պետք է հավանություն ստանա սնանկության գործերով դատարանների և շրջանային դատարանների կողմից։ Ենթադրվում է, որ կանայք, որոնք The Weinstein Company-ում հայտնվել են թշնամական աշխատանքային միջավայրում կամ սեռական ոտնձգությունների են ենթարկվել, խտրականության՝ սեռական հատկանիշով, ինչպես նաև սեռական բռնության են ենթարկվել Վայնշտեյնի կողմից, իրավունք ունեն զոհերի փոխահուցման ֆոնդից ստանալ $18,875,000։ Մարտին Նյու Յորքի գերագույն դատարանը դատապարտել է Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման. նա մեղավոր էր ճանաչվել բռնաբարության և օրալ սեռական ակտի պարտադրելու համար։ Ատենակալները արդարացրել են նրան 3 այլ կետով, ներառյալ բռնաբարության ավելի լուրջ դեպքը, որով նրան կարող էր ցմահ ազատազրկում սպառնալ։ Վայնշտեյնի գործը քննվում է նաև Կալիֆորնիայի դատարանում։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |