Փաշինյան. Հունիսին 2019-ի համեմատ մահացության մոտ 30% աճ ենք ունեցել

Փաշինյան. Հունիսին 2019-ի համեմատ մահացության մոտ 30% աճ ենք ունեցել

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով 10,900 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը բուժվում են հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ինը՝ ծայրահեղ ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նախկինում ձեզ տեղեկացրել էի, որ 2020 թվականի առաջին հինգ ամիսներին մենք ավելի քիչ մահ ենք ունեցել, քան նախորդ տարի, սակայն հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն: Իհարկե, այս փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կապված կորոնավիրուսի հետ, սակայն կորոնավիրուսի ընթացիկ վիճակն էականորեն նպաստում է այդ գործոնին»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայաստանցիների հիմնական ռազմավարական խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ, այն է՝ առօրյան դասավորել այնպես, որ չվարակվել և չվարակել մյուսներին:

«Այս խնդիրը մեզ չի հաջողվում լուծել։ Երեկ, օրինակ, ունեցել ենք 515 նոր դեպք, սա վիճակագրության բերումով նշանակում է, որ մենք անխուսափելիորեն ունենալու ենք 10 մահ»,- նշել է նա։

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,065-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 453 դեպք կա, այլ պատճառով՝ 149։ Առողջացածների ընդհանուր թիվը 14, 563 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 10,900 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 113,665 թեստավորում։

 Ուշագրավ
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին
Համեմատության համար հուլիսի 28-ի տվյալներով արված թեստերի 22․6%-ն է եղել դրական։
Հրապարակվել է Տավուշում մարտերի ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին։