Նախարար․ 650 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր են, տանը հոսպիտալացման է սպասում 11 հոգի

Նախարար․ 650 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր են, տանը հոսպիտալացման է սպասում 11 հոգի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 650-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, նրանցից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Համակարգի զբաղվածության առումով իրավիճակը նույնն է․ վերակենդանացման բաժանմունքները լիքն են։ Թորոսյանը նշել է, որ հուլիսի 2-ի դրությամբ տանը 11 հոգի սպասում է հոսպիտալացման, նրանցից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև։

Նախարարը նշել է, որ մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որտեղ զբաղվում են կորոնավիրուսի բուժմամբ։

Թորոսյանի խոսքով՝ Կառավարության գործողությունները պետք է շարունակական լինեն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն արդյունավետ է։

Նախարարը նշել է նաև՝ շարունակվում է հիվանդանոցային նոր հզորությունների ավելացումը, և հուլիսի 2-ին ինքն այցելելու է Սպիտակի և Մարտունու ԲԿ-ներ՝ տեսնելու ծավալվող բաժանմունքներ, որոնք հագեցված են լինելու անհրաժեշտ սարքավորումներով։

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---