Մեկ օրում 349 մարդ է վարակվել, 17՝ մահացել, 605՝ ապաքինվել

Մեկ օրում 349 մարդ է վարակվել, 17՝ մահացել, 605՝ ապաքինվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 29,285-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 349-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 503 դեպք կա, այլ պատճառով՝ 164։

Ապաքինվել է ևս 605 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,907 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,711 է։

Ընդհանուր առմամբ, 125,088 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---