ԱՀԿ․ Covid-19-ը, հնարավոր է, կարող է տարածվել ոչ միայն հազի ու փռշտոցի, այլև շնչառության միջոցով 8 հուլիսի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանել է, որ կան ապացույցներ առ այն, որ Covid-19-ը կարող է տարածվել նաև արտաշնչելիս՝ մանր կաթիլների միջոցով։ Այդպիսի կաթիլները կարող են բավականին տևական ժամանակ պահպանվել օդում։ Մինչ օրս կազմակերպությունը վիրուսի տարածման հիմնական ուղին համարում էր փռշտոցի և հազի ժամանակ արտանետվող խոշոր կաթիլները։ Դրանք արագ նստում են մակերեսների վրա՝ դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում հաճախ լվանալ ձեռքերը։ Ավելի վաղ 200-ից ավել գիտնական մեղարդել էին ԱՀԿ-ին վարակի տարածման աերոզոլային եղանակը թերագնահատելու մեջ։ Պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում չի կարելի անտեսել վիրուսի տարածումն օդով, հայտարարել է ԱՀԿ հիվանդության տարածման վերահսկման գծով տեխնիկական տնօրեն Բենեդետտա Ալեգրանցին, գրում է BBC-ն։ Ըստ նրա՝ առկա տվյալները չեն բացառում, որ օդի միջոցով տեղափոխվող կաթիլները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ մարդկանց կուտակումների պայմաններում, ինչպես նաև փակ և վատ օդափոխվող տարածքներում։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի գրանցված դեպքերը գերազանցել են 11․8 միլիոնը, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների։ Նրանցից ավելի քան 544,000 մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |