ԱԳՆ․ Թուրքիան սադրիչ կեցվածքով հաստատում է՝ գործում է որպես ԼՂ հակամարտության կողմ

ԱԳՆ․ Թուրքիան սադրիչ կեցվածքով հաստատում է՝ գործում է որպես ԼՂ հակամարտության կողմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային սրված իրավիճակում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որով նրանք անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով այդ երկրի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը։

Նաղդալյանի խոսքով՝ Թուրքիան նաև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Տավուշում ագրեսորը հայկական կողմն է» և իրենք Ադրբեջանի կողքին են։

«Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել է անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը»,- հայտարարել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ սերտորեն գործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---