Պատգամավոր․ Ադրբեջանական մի քանի խոցված ԱԹՍ ունենք, մեկը «կամիկաձե» է (Ֆոտո)

Պատգամավոր․ Ադրբեջանական մի քանի խոցված ԱԹՍ ունենք, մեկը «կամիկաձե» է (Ֆոտո)

PanARMENIAN.Net - Այս պահին ՀՀ-ն ունի ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է, ԱԺ նիստի ժամանակ հայտնել է «Իմ քայլից» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հակառակորդի գործողությունները, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», - ասել է նա:

Banak.info-ն հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկարը՝ նշելով, որ այն, նախնական տվյալով, Thunder-B տեսակի ԱԹՍ է:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել են սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան և 3 պայմանագրային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---