Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը

Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։

Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։

ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, թռիչքի տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույն թռիչքային զանգվածը 1180 կգ:

Razm.info-ն գրում է, որ սա այս տիպի անօդաչու թռչող սարքի` աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Կայքի հաշվարկով՝ մեկ սարքի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի։ Հայտնի ամենաթանկ գինն անօդաչուների համար վճարել է Շվեյցարիան՝ 6 սարքի համար $256 մլն (յուրաքանչյուրը՝ $42 մլն):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---