Գիտնականներ․ 2100-ին ՀՀ բնակչությունը 1․78 մլն կլինի

Գիտնականներ․ 2100-ին ՀՀ բնակչությունը 1․78 մլն կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2100 թվականին կկազմի 1․78 մլն մարդ, Ադրբեջանինը՝ 8․69 մլն, իսկ Վրաստանինը՝ 2․78 մլն։ Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը հրապարակել է The Lancet ամսագիրը։

Հայաստանի բնակչությունն իր պիկին կհասնի 2022-ին՝ 3․04 մլն մարդ։

Ըստ հաշվարկների՝ Հայաստանում այժմ ապրում է մոտ 3 մլն մարդ, Ադրբեջանում՝ 10 մլն, Վրաստանում՝ մոտ 3․7 մլն։

Գիտնականների հաշվարկով՝ երկրագնդի բնակչությունը 2064 թվականին կհասնի իր պիկին և կսկսի նվազել։ Ներկայումս Երկրի վրա ապրում է 7,59 մլրդ մարդ։ 2064-ին այդ թիվը կհասնի 9․73 մլրդ-ի, իսկ 2100-ին՝ 8․79-ի։ Սա 2 մլրդ-ով ավելի քիչ է` համեմատած ՄԱԿ-ի ներկայիս կանխատեսման հետ, ըստ որի՝ 2100-ին Երկրի բնակչությունը կլինի 11 մլրդ։ ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ 2100-ին Հայաստանի բնակչությունը կկազմի 3․17 մլն։

Նման արդյունքը գիտնականները կապում են ծնելիության կրճատման, կրթական մակարդակի բարձրացման և հակաբեղմնավորիչների լայն կիրառման հետ։

Ամենաշատ բնակչությունը կունենա Հնդկաստանը՝ 1․1 մլրդ, Չինաստանի բնակչությունը կնվազի մինչև 732 մլն-ի, ԱՄՆ՝ 350 մլն։

 Ուշագրավ
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
---