ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի առաջնության ժամանակացույցը

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի առաջնության ժամանակացույցը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022-ին՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ առաջնության բացումը կտրվի նոյեմբերի 21-ին` Էլ Հաուր քաղաքի «Ալ Բեյթ» մարզադաշտում։ Մունդիալի խմբային փուլը կընթանա մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ հաջորդ օրվանից արդեն կսկսվի ⅛-րդ եզրափակիչը։ Դեկտեմբերի 9-ին և 10-ին կկայանան քառորդ եզրափակչի հանդիպումները, ½ եզրափակիչը պլանավորվում է անցկացնել դեկտեմբերի 13-ին և 14-ին։

2022-ի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին։

2020-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2022-ին է տեղափոխվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---