Երեւանում բացվել է «Թունավորում» լուսանկարչական ցուցահանդեսը30 հունվարի 2009 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30- փետրվարի 5 Երեւանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնում բաց է «Թունավորում» կոչվող լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես, լեռնային մետաղաձուլական գործարաններից Արաքս, Մեղրի, Դեբեդ, Վոգչին գետերը թափվող ջրերի վնասակար ազդեցությանը:Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկոդար» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է չորս երիտասարդների աշխատանքներ, որոնք նպատակն է` հասարակությանն ու կառավարությանը ծանոթացնել շրջակա բնության վիճակի հետ. մոտ 20 թունավոր պահեստներ կան, որտեղ արտանետվում են մետաղավերամշակման հաստատությունների արգասիքները: Աշխատանքների մեջ ներկայացված են Թեղուտի անտառների լուսանկարները, որտեղ մինչ օրս շարունակվում է անտառահատումը: Փետրվարի 5-ից ցուցահանդեսը կշարունակվի «Նարեկացի» մշակութային կենտրոնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |