Կորոնավիրուսից ևս 208 մարդ է ապաքինվել. 13 մահ կա![]() 20 հուլիսի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի՝ ավելանալով 104-ով, տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հուլիսի 19-ը կիրակի է եղել, սովորաբար այդ օրերին թեստավորման քանակը լաբորատորիաների մի մասի փակ լինելու պատճառով նվազում է, հետևապես նաև վարակակիրների թիվը։ Մահվան ևս 13 դեպք է գրանցվել. 4-ը վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, ևս 9 մարդ մահացել է կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, վարակից մահվան 650 դեպք կա, այլ պատճառով՝ 209։ Կորոնավիրուսից մահացածները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Ապաքինվել է ևս 208 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 23,502 է։ Փաստացի բուժվողների թիվը` 10,620 ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |