97 պետծառայություն՝ մեկ վայրում․ ՀԾ-ի միասնական առաջին գրասենյակը՝ Երևանում

97 պետծառայություն՝ մեկ վայրում․ ՀԾ-ի միասնական առաջին գրասենյակը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություն, որոնք հետագայում ընդլայնվելու են։

Նախարարի խոսքով, եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա իրականացնել մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։

«Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- ասել է Բադասյանը՝ հավելելով, որ պետծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։

Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցած է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---