ՀՀ-ում Covid-19-ով ևս 451 մարդ է վարակվել. Ակտիվ դեպքերը 10,000-ից քիչ են

ՀՀ-ում Covid-19-ով ևս 451 մարդ է վարակվել. Ակտիվ դեպքերը 10,000-ից քիչ են

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 451-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել. 4 մարդ մահացել են կորոնավիրուսից, մեկը ևս վարակված է եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։

Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։ Վերջին անգամ 10,000-ից պակաս ակտիվ քեյս եղել է հունիսի 14-ին:

Ընդհանուր առմամբ, 153,814 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---