Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա ազատվել է աշխատանքից

Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա։

Նրանք ազատվել են հուլիսի 28-ին։

Աշխատանքից ազատվածների թվում են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյան, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը,

Աշխատանքից ազատվել են նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, նույն բաժնի հանրային կապերի վարչության պետ Քնար Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը։

Նույն բաժնից աշխատանքից ազատվել են նաև հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանիը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---