Մեկ օրում՝ վարակման 354 նոր դեպք. Եվս 13 մահ կա

Մեկ օրում՝ վարակման 354 նոր դեպք. Եվս 13 մահ կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 354 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,550-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք կա, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 738 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 631 պացիենտ, ընդհանուր առմամբ` 28,997, փաստացի բուժվում է 8587 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 163,736 թեստավորում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---