Մեկ ամսում ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է 24․5%-ով 1 օգոստոսի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկ ամսում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կրճատվել է 24․5%-ով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 1-ին փաստացի բուժվողների թիվը մոտ 11 հազար է եղել, իսկ հուլիսի 31-ին այն նվազել է մինչև մոտ 8300։ Այսպիսով, ակտիվ հիվանդների թիվը նվազել է մոտ 2700-ով։ Ակտիվ հիվանդների թվաքանակի պիկը եղել է հուլիսի 4-ին՝ 11824։ Եթե սկզբնակետ վերցնել այդ ամսաթիվը, հիվանդների թիվը նվազել է մոտ 30%-ով կամ մոտ 3500 հոգով։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էին, որ երկիրը մտնումէ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլ և հորդորել շարունակել կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները։ Օգոստոսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 749 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։ Ընդհանուր առմամբ` առողջացել է 29,557 հոգի։
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |