Սերժ Սարգսյանը մինչև խոստացած ասուլիսը կպատասխանի Ապրիլյանի մասին մի քանի հարցի 7 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: Այդ մասին հայտնում է նրա գրասենյակը։ Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, որոշ ժամանակով անհնարին է դարձրել նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այնուամեյանիվ, դրանք չեն փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ նախորդելու են դրանց: Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք 5 կարճ տեսանյութը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018-ից ի վեր Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ: Ըստ Սարգսյանի՝ Ապրիլյանի մասով ասուլիսից հետո լրագրողների հետ միասին կորոշի՝ ինչ թեմաներին են վերաբերելու հաջորդ ասուլիսները:
Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |