«Ավրորան» մինչև $200,000 կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելուն

«Ավրորան» մինչև $200,000 կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելուն

PanARMENIAN.Net - «Ավրորան» մինչև $200,000 կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաև #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու տեղի հայ համայնքին:

Այս մասին հայտարարել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին։

«Ավրորան» Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով $100,000 աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, $50,000 կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020-ի օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge շարժումը կօգնի նաև միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք:

Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել ևս $50,000՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգիստում պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Պաշոնական վարկածով պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---