Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը 6000-ից նվազել է

Կորոնավիրուսով ակտիվ հիվանդների թիվը 6000-ից նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,495-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, որից 3-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 817 դեպք կա, այլ պատճառով՝ 242։

Ապաքինվել է ևս 320 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 5952 է։

Մեկ օրում թեստավորվել է 1827 մարդ։

Ընդհանուր առմամբ, 183,789 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---