ԱՆ․ Մոտ 300 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր է, վարակակիրների թիվը նվազում է18 օգոստոսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում գնալով նվազում է, երկրում սակայն մոտ 300 մարդ գտնվում է ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է առողջապահության նախարարույթան խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ նրա՝ հակահամաճարակային երեք պարզ կանոնի պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերը հաճախակի ախտահանելն ու սոցիալական հեռավորություն պահպանելն արդյունք են տալիս։ «Ստաբիլ պահպանվում են մահվան դեպքերը, չնայած որ նախորդ օրը մենք ավելի քիչ թվով մահեր ենք ունեցել, բայց 8-9 ունենում ենք, լինում են այդպիսի օրեր: Դա կապված է նրա հետ, որ մենք դեռևս ունենք մոտ 300 մարդ, ովքեր գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, արհեստական օդափոխության սարքերին միացված են: Եվ այդ պատճառով քանի դեռ կան նման վիճակում գտնվող մարդիկ, բնականաբար մահերը ցավոք լինելու են»,- նշել է նա։ Թվերի նվազմանը զուգահեռ` կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող արդեն մոտ 15 հիվանդանոց վերադարձել է բնականոն աշխատանքին։ Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 832 դեպք կա, այլ պատճառով՝ 245։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 5787 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում |