ՀՀ-ում կորոնավիրուսի 139 նոր դեպք կա և 9 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 139 նոր դեպք կա և 9 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,616-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 139-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 850 դեպք կա, այլ պատճառով՝ 254։

Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,907 է։ Փաստացի բուժվողների թիվը 5605 է։

Մեկ օրում թեստավորվել է 1494 մարդ։

Ընդհանուր առմամբ, 193,693 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---