ՊՆ․ Աշխարհազորում նաև կանայք կներգրավվեն 1 սեպտեմբերի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու, հայտնել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասել է Բալայանը։ Փոխնախարարը հիշեցրել է, որ պահեստազորում նույնպես ներգրավված են կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն, իսկ ռազմաուսումնական հաստատություններում մի քանի տարի է՝ աղջիկներ են ընդունվում։ Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։ Աշխարհազորի ստեղծման մոդելին անդրադառնալով՝ Բալայանը վստահեցրել է, որ ստեղծվելու է հայկական մոդել, չնայած մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։ Այժմ առաջնահերթություններից մեկը կամավորներին կանոնակարգելն է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |