Ռոբոտը բուժաշխատողներին թույլ կտա Covid-19-ով պացիենտների հետ աշխատել այլ սենյակից 2 սեպտեմբերի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ախտանիշեր ունեցող պացիենտների հետ շփումը կարող է վտանգավոր լինել բժշկական անձնակազմի համար, սակայն Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները հնարավոր լուծում են առաջարկում դրանից խուսափելու համար, հայտնում է CNN-ը։ Նրանք ներկայացրել են հատուկ ռոբոտ, որը թույլ է տալիս բուժաշխատողներին հիվանդների հետ աշխատել այլ սենյակից։ Սարքն արդեն փորձարկվել է առողջ մարդկանց հետ, հիմա նախատեսվում է փորձարկել այն կորոնավիրուսի նախանշաններ ունեցող պացիենտների հետ։ Գիտանականների խոսքով՝ ռոբոտաշինության մեջ իրենց նպատակներից մեկը մարդկանց վտանգավոր աշխատատեղերից հեռացնելն է։ Նրանք հույս ունեն, որ կկարողանան նվազեցնել բժիշկների՝ հիվանդների հետ ուղիղ կոնտակտից վարակվելու հնարավորությունը։ Շուն ռոբոտի գլխին հատուկ պլանշետ է ամրացված, սարքը 2 մետրի վրա կարողանում է չափել մարմնի ջերմությունը, շնչառության հաճախականությունը, սրտի զարկը և արյան մեջ թթվածնի մակարդակը։ Դրա վրա հատուկ տեսախցիկներ կան։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |