ԱՄՆ-ում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս ևս մեկ սևամորթ է մահացել 4 սեպտեմբերի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում շնչահեղձությունից մահացել է 41-ամայ սևամորթ Դենիել Փրյուդը՝ բերման ենթարկելիս ոստիկանները նրա գլխին մանր ցանցավոր պարկ են հագցրել, որը նախատեսված է մարդուն թքելու և կծելու հնարավորությունից զրկելու համար։ Նրան պառկեցրել են գետնին՝ դեմքով ներքև, և 2 րոպե պահել այդ վիճակում, գրում է BBC-ն։ Փրյուդը կորցրել է գիտակցությունը, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն մեկ շաբաթ անց ստիպված են եղել անջատել կենսապահովման սարքից։ Ըստ բժշկական եզրակացության՝ մահվան պատճառ է դարձել շնչահեղձությունը, որը խորացել է օրգանիզմում ուժեղ հալյուցինոգեն PCP թմրանյութի առկայության պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել Ռոչեսթր քաղաքում դեռևս մարտի 23-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ զոհվածի հարազատների փաստաբաններին ժամանակ էր հարկավոր ոստիկանական տեսագրությունը ստանալու համար։ Ըստ դրա կարելի է դատել, որ Փրյուդը վտանգ չէր ներկայացնում իրավապահների համար։ Փրյուդը որպես բանվոր էր աշխատում պահեստում և 5 երեխա ուներ։ Նա Չիկագոյից էր, իսկ Ռոչեսթրում ավագ եղբորն էր տեսակցում։ Եղբայրը մամուլի ասուլիսում պատմել է, որ Փրյուդը հոգեկան խնդիրներ ուներ և մարտի 3-ին նա ինքն է ոստիկանություն կանչել, քանի որ Դենիելի մոտ հերթական սրումն էր գրանցվել։ Ոստիկաններից մեկի մարմնին ամրագրված տեսախցիկի տեսագրության վրա երևում է, որ Փրյուդը մերկ վազում էր փողոցով թեթև ձյան տակ։ Երբ եկել է ոստիկանությունը, նա անհապաղ ենթարկվել է պահանջներին։ Սակայն, հետո նա գրգռվել է և սկսել հայհոյել ու թքել, թեև իրական ֆիզիկական դիմադրություն չի ցուցաբերել։ Հետո Փրյուդն ասել է ոստիկաններին, որ կորոնավիրուսով է վարակված, որից հետո նրա գլխին պարկ են հագցրել։ Ոստիկանների ձեռքից ևս մեկ աֆրոամերիկացու մահվան մասին լուրը հայտնվեց համազգային բանավեճի ֆոնին՝ Մինեապոլիսում սևամորթներ Ջորջ Ֆլոյդի, և Վիսկոնսինում ծանր վիրավորված Ջեյքոբ Բլեյքի դեպքերի շուրջ։ Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ում հանրահավաքներ և անկարգություններ սկսվեցին և #Blacklivesmatter շարժումը։ Photo. Reuters/Scanpix Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |