ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 174 նոր դեպք կա և 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 174 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,326-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 174-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 210 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,233 է, փաստացի բուժվողներինը՝ 2908 է։

Մահվան 1 դեպք է գրանցվել` կորոնավիրուսից, այլ պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 906 դեպք կա, այլ պատճառով՝ 279։

Մեկ օրում թեստավորվել է 3250 մարդ։ Ընդհանուր առմամբ, 227,809 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---