ՀՀ-ում կորոնավիրուսի 177 նոր դեպք կա և 4 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 177 նոր դեպք կա և 4 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 177-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 201 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։

Մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։

Մեկ օրում թեստավորվել է 3450 մարդ։ Ընդհանուր առմամբ, 281,259 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---