Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է  առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, պետությանը պատճառված 9․3 մլն դրամի վնասը նա վերականգնել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ 2008-2018 թվականներին զբաղեցնելով ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, նա պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):

Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ:

Վարորդը 2015-2018-ին ծառայություններ է մատուցել Ղազարյանի կնոջը, շարունակելով վարձատրվել ԱԱԾ-ում, և ստացել 9.3 մլն դրամ։ Այդ գումարը Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրգործով նախաքննությունը շարունակվում է:

2018-ի հունիսին Ղազարյանն ապօրինի հարստացման մեղադրանքով ձերբակալվել էր և ազատ արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նոյեմբերի 15-ին նա կրկին կալանավորվեց, սակայն դեկտեմբերին Վաչագան 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր փողերի լվացում կատարելու մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---