Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել են![]() 15 սեպտեմբերի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները: Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպում, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, այն Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից: Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հերթին, մտահոգություն էր հայտնել ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ։ Նա նշել էր, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |