Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել են

Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել են

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները:

Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպում, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում, այն Հայոց պատմությունից առանձնացնելը չի բխում աշխարհիկ պետության զարգացման տրամաբանությունից:

Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հերթին, մտահոգություն էր հայտնել ՀԵՊ առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ։ Նա նշել էր, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---