ԿԳՄՍ նախարար․ Հրաժարականիս հարցն օրակարգում չէ, խնդրում եմ ինձ չվախեցնել

ԿԳՄՍ նախարար․ Հրաժարականիս հարցն օրակարգում չէ, խնդրում եմ ինձ չվախեցնել

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին պահանջներին ու նշել, որ հրաժարական կտա, երբ տեսնի, որ կան նախադրյալներ և իրենք սխալ ուղով են գնում, իսկ նման հարց այս պահին օրակարգում չկա։

Ըստ Հարությունյանի՝ իր ղեկավարած գերատեսչության հանդեպ բողոքները կապված են իրականացվող ռեֆորմների մեծ փաթեթի հետ։

Նա հիշեցրել է, որ մեկ անգամ արդեն հրաժարական տվել է՝ կուսակցության վարչության նախագահի պաշտոնից, քաղաքական ուժի՝ 2016-ին գրանցած անհաջողության պատճառով (խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է - խմբ․)։

«Խնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով և հրաժարականով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ներկայումս իրականացնում եմ: Եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ հիմա գնում ենք ճիշտ ճանապարհով, ես հրաժարականի դիմում կգրեմ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և նորություն բերելը:

«Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, օրինակ` հրաժարականի հարց, ես դա անիմաստ եմ գտնում քննարկել, քանի որ դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ»,- ասել է նա:

ԿԳՄՍՆ նախաձեռնած որոշ փոփոխություններ վերջին շրջանում քննադատության առիթ են դառնում։ Խոսքը, մասնավորապես, Հայոց եկեղեցու պատմության առարկան՝ Հայոց պատմության հետ դասավանդվելուն է վերաբերում. պատմության դասագրքերում, ըստ ընդդիմախոսների, որոշ բացթողումներ կան։ Նախարարը քննադատվել էր նաև բուհ ընդունվելու համար առաջին հայտին առաջնահերթություն տալու որոշման համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---