Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է զոհվել

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է զոհվել

PanARMENIAN.Net - Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Նա մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել։

Հայաստանի պաշտպանության նախարարություն նշում է, որ ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Սահմանի այս հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան գործողություններ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---