ԱՆ․ ՀՀ-ում Covid-19-ն արագ կտարածվի17 սեպտեմբերի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար աճել է և կազմում է 1.02: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ 1-ից բարձր լինելու դեպքում ցուցանիշը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։ Նա հայտնել է, որ ընդամենը մի քանի օր առաջ այն 1-ից ցածր էր և վկայում էր դեպքերի նվազման մասին։ «Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները, հակառակ դեպքում՝ մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը»,- նշել է նա։ Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,671-ի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |